Արհեստական բանականությունը` խոշոր գովազդատուների թիրախում

2 Min Read

Բոլորը կարծես ամբողջությամբ շեղվել են դեպի արհեստական բանականություն։ Մեծ եռանդով փորձ է արվում արհեստական բանականության բոլոր հնարավորությունները կիրառել բոլոր հնարավոր ոլորտներում։


«Yandex» տեխնոլոգիական ընկերությունը՝ ՌԴ իշխանությունների թիրախում. Reuters

 Մարքեթինգային ընկերությունները, օրինակ, կարծում են, որ արհեստական բանականությունը կբացի նոր ճանապարհ գովազդման առավել էժան, արագ և անսահմանափակ մեթոդների կիրառման համար։


Twitter-ի ռեբրենդինգից հետո գովազդը կէժանանա


Աշխարհահռչակ «WPP» գովազդային գործակալությունը համագործակցում է «Nestle» և «Mondelez» ընկերությունների հետ, որոնց գովազդներում փորձ է արվում կիրառել արհեստական բանականությունը։ 

«WPP»-ի կարծիքով` արհեստական բանականությունը կօգնի խնայել 10 կամ 20 անգամ ավելի շատ։ Հնդկաստանում «WPP»-ն աշխատել է «Mondelez»-ի հետ արհեստական բանականության կողմից ղեկավարվող «Cadbury» արշավի վրա, որում ներգրավված են Բոլիվուդի գերաստղ Շահ Ռուխ Խանը: Ստեղծել են գովազդ, որտեղ դերասանը ցույց է տալիս, թե ինչպես է նա խնդրում անցորդներին Դիվալիի ընթացքում գնումներ կատարել 2000 տեղական խանութներից:

Փոքր բիզնեսներն օգտագործել են միկրոկայքը՝ իրենց խանութի գովազդի տարբերակները ստեղծելու համար, որոնք կարող են տեղադրվել սոցիալական ցանցերում և այլ հարթակներում: Ըստ «WPP»- ի՝ ստեղծվել է մոտ 130,000 գովազդ՝ 2000 խանութների մասնակցությամբ, որոնք YouTube-ում և Facebook-ում հավաքել են 94 մլն դիտում:

«Unilever»-ը, որին պատկանում են ավելի քան 400 ապրանքանիշեր, ներառյալ «Dove» օճառը և «Ben & Jerry’s» պաղպաղակը, ունի իր սեփական արհեստական ինտելեկտի տեխնոլոգիան, որը կարող է ապրանքների նկարագրություններ ստեղծել մանրածախ առևտրի և թվային առևտրի կայքերի համար:

«S4 Capital» գովազդային խմբի գործադիր նախագահ և «WPP»-ի հիմնադիր Մարտին Սորելը փաստում է, որ սպառողական ընկերություններն օգտագործում են «Walmart»-ի, «Carrefour»-ի և «Kroger»-ի տվյալները` իրենց արհեստական բանականության գործիքներն ուժեղացնելու համար։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով