Համաշխարհային տնտեսությունը շարունակում է իր վրա կրել ներկայիս գլոբալ լարվածության ազդեցությունը։ Երբեմնի տնտեսական կապերը սկսել են չգործել, ինչն իր ազդեցությունն է թողել յուրաքանչյուր երկրի տնտեսության վրա։ Այն պարագայում, երբ գումարները չեն բավականացնում տարբեր ծրագրեր ֆինանսավորելու համար պետությունները դիմում են պարտքային գործիքի օգնությանը։
Այդուհանդերձ, սպասվող իրադարձություններն ամբողջովին կանխատեսել հնարավոր չէ, հետևաբար չենք կարող ասել՝ ինչպիսին կլինի երկրի վճարունակությունը։ Այս պարտքային ճգնաժամը կարող է չափազանց շիկանալ և պայթել՝ ստեղծելով համաշխարհային տնտեսության ամենախոր անկումը։

Աշխարհի կենտրոնական բանկերը հունիսին վերադարձել են ոսկու գնումներին
Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկները փաստում են, որ համաշխարհային պարտքի մակարդակը 2023թ-ի առաջին եռամսյակում հասել է $305 տրլն մակարդակին։ Ընդ որում՝ այս պարտքային մրցակցության մեջ ակտիվ մասնակցություն ունեն երկու խոշոր գերտերություննեը՝ ԱՄՆ-ն և Չինաստանը․

2023թ-ին աշխարհում արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հաստատվելու է 93,6% մակարդակում։ Ցավալին այն է, որ այս մակարդակն անընդհատ ավելանալու է և 2027թ-ին սպասվում է, որ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 99,5% մակարդակին։
ԱՄՆ-ն, որը միլիարդավոր դոլարներ է ծախսում՝ հովանավորելով եղբայրասպանությունը Ուկրաինայում, 2023թ-ը հավանաբար ավարտելու է արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության 122,2% մակարդակում։ Սակայն, ԱՄՆ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հետագա տարիներին միայն աճելու է և 2027թ-ին հասնելու է 134% մակարդակին։
ԱՄՆ-ի նման պարտքային ճիրանների մեջ է ընկնելու նաև Չինաստանը։ Սպասվում է, որ Չինաստանում արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2023թ-ին հաստատվելու է 84,4% մակարդակում։ Շարունակական աճելով 2024-2027թթ-երին՝ Չինաստանի արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ-ին հասնելու է 105,9% մակարդակին։
Անշուշտ, արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության 100% սահմանի մասսայական անցումը չափազանց վտանգավոր է, բացի այդ՝ պատկերացրեք՝ սովորական մարդկանց ուսերին ինչպիսի մեծ ֆինանսական պարտավորություն է լինելու և դեռ քանի սերունդ կպահանջվի ներկայիս պարտքերը մարելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
jsvmp hello my website is jsvmp
duduk termenung hello my website is duduk termenung
Tomoe persona hello my website is Tomoe persona
mraz — hello my website is mraz —
wolfcute hello my website is wolfcute
lebih murah hello my website is lebih murah
V3 của hello my website is V3 của
abba money hello my website is abba money
live dark hello my website is live dark