Լոռիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

1 Min Read
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Լոռու մարզում կասեցվել է ձեռնարկատեր Արայիկ Բարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում այդ կազմակերպությունում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Արտադրական շինությունների հատակի պատրաստված չի եղել անջրանցիկ նյութերից, որոնք հեշտորեն լվացվում և, անհրաժեշտության դեպքում, ախտահանվում են,նաև չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան, լվացարան և սանհանգույց:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Կիսվեք այս հոդվածով