Մետրոպոլիտենի բոլոր շարժակազմերը հնամաշ են, կարիք ունեն փոխարինման․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Մեկ շաբաթում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 414 հազար 040 ուղևոր:

Գիծ է դուրս բերվել 2785 շարժակազմ: Փոխարինվել են 59 փայտակոճեր: Այս մասին այսօր զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ «Մետրոպոլիտենի բոլոր շարժակազմերը հնամաշ են, չնայած որ կոսմետիկ նորոգում է իրականացվել, տեսքի են բերվել, բայց շարժակազմերը կարիք ունեն փոխարինման»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Շուտով Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով