CNN. Այս մետաղի ջարդոնը, որը նախկինում Ferrari էր, վաճառվել է մոտ 2 միլիոն դոլարով. Ահա թե ինչու

2 Min Read

Այրված, ջախջախված այս մետաղի զանգվածը, որը տասնամյակներ առաջ Ferrari մրցարշավային մեքենա էր, օգոստոսի 18-ին վաճառվել է Կալիֆորնիայի RM Sotheby’s աճուրդում 1,9 միլիոն դոլար անհավանական գնով:

Թեև դա կարող է զարմանալի լինել, բայց դա այնքան էլ սարսափելի ներդրում չէ, որքան թվում է, հատկապես, եթե գնորդի համար դա ավելին է, քան վճարած գումարը:

Չորս մխոցանի մեքենան նախատեսված էր շատ ոլորաններով և քիչ ուղիղ մրցուղիներով վարելու համար, որտեղ ավելի փոքր, թեթև շարժիչն էր գերադասելի: Ֆերրարին հենց այս դիզայնով այս դիզայնի մեքենաներով է 1952 և 1953 թվականներին նվաճել աշխարհի առաջնություններ, որտեղից էլ գալիս է նրա «Mondial» կամ «World» անվանումը:

Հայտնի է իր շասսիի համարով՝ 0406 MD. այն ի սկզբանե կառուցվել է իտալական հայտնի դիզայներական ընկերության՝ Pinin Farina-ի թափքով: Դեռևս 1954-ին այն վարում էր Ֆրանկո Կորտեսեն:

1950-ականների վերջին կամ 60-ականների սկզբին, հստակ հայտնի չէ՝ երբ,  Mondial-ը վթարի է ենթարկվելև այրվել, գուցե և այս վիճակում է հայտնվել ոչ միանգամից:

Մեքենան գնել է Ferrari-ի կոլեկցիոներ Ուոլտեր Մեդլինը 1978 թվականին և վերջին 45 տարին մնացել է պահեստում իր ներկայիս վիճակում։

Կոլեկցիոն մեքենաների արժեքներին հետևող Hagerty ընլկերության ավտոմոբիլային հետախուզության գծով փոխնախագահ Բրայան Ռաբոլդի խոսքով՝  հեշտությամբ կարող է պահանջվել 1 միլիոն դոլար՝ մեքենային վերադարձնելու նախավթարային տեսքը և այն նորից վարելու համար:

Ըստ նրա՝ լավ մարզավիճակում գտնվող Ferrari Mondial Spiders-ը կարող է վաճառվել 2 միլիոն դոլարից մի փոքր ավելի, վերջին տարիներին ոմանք վաճառվել են մինչև 5 միլիոն դոլարով: Բայց գումար վաստակելը հիմնական պատճառը չէ, որ մարդը ցանկանա ջարդոնի վերածված նման մեքենա գնել:

«Վաճառքի գինը մեծ տեղ չի թողնում ֆինանսական վերելքի համար, բայց նոր սեփականատիրոջ համար ավելի մեծ պարգև կարող է լինել այս պատմական մեքենան նորից իր վիճակին վերադարձնելը երախտապարտ էնտուզիաստների առջև», — հայտնել է Ռաբոլդը էլեկտրոնային նամակում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով