«Շարունակում եմ այցը Սյունիքի մարզ»։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Առավոտյան նախ եղա Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ ծանոթացա վերջինիս գործունեության ընթացքին ու առաջիկա ծրագրերին: Առանձնակի կարեւորեցի նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետեւողական լուծման քայլերը: Հանդիպեցի նաեւ ագարակցիներին, որոնց հետ քննարկեցինք ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը եւ գազամատակարարմանը վերաբերող հարցեր»,- գրել է վարչապետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում