ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։
Ըստ էկոնոմիկայի նախարարության մամուլի հաղորդագրության՝ գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որտեղ կան եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։
Նախատեսվում է ստեղծել մինչև 1500 նոր աշխատատեղ։ Ընթացիկ աշխատանքներում արդեն իսկ ներգրավված են բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ։ Գործարանն ունենալու է նաեւ սեփական հետազոտական լաբորատորիաներ։
Վահան Քերոբյանը ողջունել է նման լայնամասշտաբ գործունեության սկիզբը և ներկայացրել պետական աջակցության այն ծրագրերը, որոնք կարող են օգտակար լինել ընկերության հետագա ընդլայնման համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում