Հայաստանում և տարածաշրջանում միակ ավտոմատացված պահատուփերի համակարգը՝ Ֆասթ Բանկում

1 Min Read

Ֆասթ Բանկի՝ օրեր առաջ բացված Թումանյան մասնաճյուղում ներդրվել է եզակի ծառայություն՝ ավտոմատացված պահատուփերի համակարգ։ Gunnebo ընկերության ավտոմատացված այս պահատուփերի համակարգը հաճախորդներին թույլ կտա միայնակ՝ առանց բանկի աշխատակցի կամ կողմնակի որևէ անձի օգտվելու պահատուփից։

«Gunnebo ընկերության ավտոմատացված պահատուփերիպ համակարգը միակն է Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում։ Նմանատիպ համակարգեր են ներդրված այնպիսի երկրներում, ինչպիսիք են օրինակ՝ Սինգապուրը, Անգլիան, Շվեյցարիան, Քուվեյթը: Բանկը ջանք չի խնայելու հաճախորդներին ժամանակակից, հարմարավետ ու ապահով լուծումներ առաջարկելու համար»,-ասված է Ֆասթ Բանկի հաղորդագրությունում։

Այս ծառայությունից օգտվելու համար հաճախորդը նախ գրանցվում է որպես Ֆասթ Բանկի հաճախորդ, ապա դեպոզիտարիայում համակարգ են մուտքագրվում հաճախորդի բիոմետրիկ տվյալները՝ մագնիսական ժապավեն ունեցող քարտը, մատնահետքը, ցանկության դեպքում նաև գաղտնաբառը։ Երբ տվյալներն արդեն գրանցված են, հաճախորդն ինքնուրույն օգտվում է պահատուփից։

Ֆասթ Բանկի համար ռազմավարական նշանակություն ունի թվային լուծումների ակտիվ ինտեգրումը հայաստանյան բանկային ոլորտին և դրանց միջոցով հաճախորդների բանկային գործարքների փորձառության բարելավումը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով