Միջազգային Asian Banking & Finance ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է «ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» մանրածախ ֆինանսական բիզնեսի զարգացման գործում ունեցած ձեռքբերումների համար։
Հաղթողն ընտրվում է՝ հիմնվելով բարձր ֆինանսական արդյունքների, նորարարական ծառայությունների, հաճախորդակենտրոն մոտեցման և կայուն զարգացման ուղղությանը հավատարմության վրա:
Ամսագրի տարածած մամլո հաղորդագրության մեջ ընդգծվում է Արդշինբանկի ֆինանսական դիրքի ուժեղությունը։ Ըստ ամսագրի՝ դրա մասին են խոսում բանկի ընդհանուր ակտիվների և պարտավորությունների զգալի աճը, հաճախորդների բազայի և զուտ եկամտի աճը: Բացի այդ՝ առաջատար վարկանիշային գործակալությունների կողմից շնորհված վարկանիշերը վկայում են բանկի ֆինանսական կայունության մասին։
![](https://banksnews.am/wp-content/uploads/2024/05/converse-970x250-c360.webp)
Մեկնաբանելով ստացված բարձր գնահատականը՝ Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը մասնավորապես նշեց.
«Արդշինբանկը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվում է տարվա մանրածախ բանկ Հայաստանում։ Մենք առաջնորդվում ենք հաճախորդների շահերով՝ մշտապես ընդլայնելով ծառայությունների, հատկապես առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Բացի այդ՝ մենք ակտիվորեն զարգացնում ենք մեր թվային հավելվածները, որոնք տարեցտարի ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում ինչպես սպասարկման որակի բարելավման, այնպես էլ բնապահպանական պատասխանատվության գաղափարի տարածման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման գործում: Թվային բանկային ծառայությունների զարգացմանը զուգահեռ՝ պետք է նշել, որ Արդշինբանկն ունի ամենամեծ մասնաճյուղային ցանցը Հայաստանում, ինչը ևս նպաստում է մեր հաճախորդների հարմարավետությանը: Այս ամենը պատշաճ կերպով գնահատվում է միջազգային ֆինանսական հանրության կողմից, և մեզ համար ուղենիշ է դառնում ապագայի համար»:
Արդշինբանկը տարբեր անվանակարգերում բազմիցս է լավագույնը ճանաչվել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և պարբերականների կողմից, որպիսիք են՝ «The Banker», «Global Finance», «Euromoney», «Global Banking & Finance Review», Asian Banking & Finance, «Thomson Reuters», Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ), Զարգացման եվրասիական բանկ:
RETAIL FINANCE AWARDS-ի հաղթողների ցանկը կարող եք գտնել այստեղ:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում