Ինդոնեզիայի կենտրոնական բանկը (BI) և Սինգապուրի արժույթային կառավարման գործակալությունը (MAS) տեղեկացնում են, որ Ինդոնեզիայի և Սինգապուրի միջև գործելու է QR վճարումների միջսահմանային համակարգ, որի մասով աշխատանքներն արդեն սկսվել են, գրում է Reuters-ը:
Այս աշխատանքները կատարվում են հետագայում ԱՍԵԱՆ ողջ տարածաշրջանը ներառելու հեռանկարով։ QR մճարումների միջսահմանային համակարգը թույլ կտա օգտատերերին կատարել ակնթարթային, ապահով և արդյունավետ մանրածախ վճարումներ։ Այս վճարային համակարգը թույլ կտա մասնավոր անձանց և ՓՄՁ-երին առավել արդյունավետ իրականացնել սահմանային առևտուրը, էլեկտրոնային կոմերցիան և ֆինանսական գործունեությունը։
Վճարումների բարձր տեխնոլոգիական այս համակարգը կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը, որը երկու երկրների միջև բավականին ակտիվ է։ Մասնավորապես, Սինգապուրից Ինդոնեզիա է այցելում մոտ 2 մլն զբոսաշրջիկ, իսկ Ինդոնեզիայից Սինգապուր՝ 3,1 մլն զբոսաշրջիկ։
Զբոսաշրջային ընկերություններն այսուհետ պարտավորվելու են պայմանագիր կնքել սպառողի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերը ներկայացված համակարգի ներդրումը ևս մեկ քայլ է ԱՍԵԱՆ տարածաշրջանում ֆինանսական ինտեգրացիայի ճանապարհին, որն ուղղված է տեղական արժույթների առավել շատ օգտագործմանը փոխադարձ առևտրային հոսքերում և ներդրումային հաշվարկներում։ Ընդհանուր առմամբ կատարվող փոփոխություններն օգնելու են ընկերություններին նվազեցնել արժույթային ռիսկերը և ծախսերը, որոնք կատարվում են երկկոմղանի գործարքների շրջանակներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում