Հայաստանը տրանսֆերտներով ապրող երկիր է։ Սփյուռքի հայրենակիցները շարունակաբար գումարներ են ուղարկում Հայաստան, որոնց մի մասը տարբեր ճանապարհներով հայտնվում է պետբյուջեում։
Վերջինս Հայաստանի իշխանությունները ծախսում են ոչ միայն ասֆալտապատ ճանապարհները նորից ասֆալտապատելու, այլև 23 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ համերգներ կազմակերպելու նպատակով։
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
ԿԲ վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ամսական փոխանցումների տարբերության կամ փոխանցումների զուտ ներհոսքի ծավալների դինամիկան եղել է հետևյալը․
Գծապատկեր 1-ից նկատում ենք, որ 2023թ-ի հունիսին փոխանցումների զուտ ներհոսքի ծավալները կազմել են 130,385 հազ․ դոլար։
Վերջինս նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 3 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ասմվա համեմատ նվազել է մոտ 3 անգամ։
Հետաքրքիրն այն է, որ ՌԴ-ից իրականացված փոխանցումների զուտ ներհոսքի ծավալները 2023թ-ի հունիսին կազմել է 259,356 հազ․ դոլար։ Վերջինս նախորդ ասմվա համեմատ աճել է 1,5 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է մոտ 2 անգամ։
ԱՄՆ-ից կատարված փոխանցումների զուտ ներհոսքի ծավալները 2023թ-ի հունիսին կազմել են 17,257 հազ․ դոլար։ Վերջինս նախորդ ամսվա համեմատ աճել է 10%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է շուրջ 2 անգամ։
ՀՀ բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 2023թ. II եռամսյակում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում