Գարեգին Բաղրամյանն առաջարկում է դիմումներ գրել «Վեոլիա Ջուր» ընկերության թերացումների վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

«Կախված սեզոնայնությունից՝ խնդիրները միշտ շատանում են, որովհետև ջրապահանջարկը ավելանում է, համակարգի ճնշումը ավելանում է, որ ջուրը հասնի սպառողներին ու համակարգի մաշվածության պատճառով վթարները էականորեն շատանում են։ Այս մասին   ասել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

 

«Տուգանքներ կան ավտոմատ եղանակով, և եթե սպասարկման որակի կամ ժամի հետ կապված խախտումներ են լինում, ավտոմատ տուգանքներ են կիրառվում, Դա արվում է սպառողի հարմարավետության համար։ Տուգանքներն ավտոմատ վճարվում են սպառողների հաշիվներին»,- նշեց Բաղրամյանը՝ առաջարկելով դիմումներ գրել «Վեոլիա Ջուր» ընկերության թերացումների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ ջրանջատումների մասին պետք է լինեն պարտադիր հրապարակումներ, իսկ չլինելու դեպքում իրականացվում են համապատասխան միջոցառումներ։ «Եթե կան կանոնների խախտումներ, անմիջապես հարուցվում է վարույթ և համապատասխան արձագանք է տրվում։ Ամառային սեզոնին այդ դիմումները շատանում են, ամռանը 10 դիմումից 8-ը վերաբերում է «Վեոլիա ջրին»,- նշեց ՀԾԿՀ նախագահը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով