2023թ-ին իսրայելական տեխնոլոգիական ստարտափների 80%-ը որոշում է կայացրել գրանցվել ԱՄՆ-ում, գրում է Reuters-ը։
Նկատենք, որ դեռևս 2022թ-ին միայն տեխնոլոգիական ստարտափների 20%-ն էր գրանցվում արտերկրում։ Այս իրավիճակը կարելի է համարել իսրայելական կառավարության երկարամյա ջանքերի կործանում, քանի որ իրականացված քաղաքականության արդյունքում հնարավոր էր դարձել տեխնոլոգիական ստարտափների գրանցումը սեփական երկրում։
Ստարտափներ, որոնք աշխատում են մարդկանց ուղեղի հետ
Այս ճամպրուկային տրամադրության պատճառները մի քանիսն են։ Առաջին հերթին իսրայելական ստարտափերին հետաքրքրում են ամերիկյան հարուստ ֆոնդերը։ Երկրորդ պատճառն ամերիկյան քաղաքականությունն է` ի աջակցություն տեխնոլոգիական ստարտափների։
Եվ երրորդ կարևոր գործոնը Իսրայելում տեղի ունեցող դատական համակարգի ռեֆորմն է, որը չափազանց մեծ անկայունություն է առաջացրել։
Տեխնոլոգիական ընկերությունները չեն հասկանում` ինչպես պիտի նոր փոփոխությունները պաշտպանեն իրենց բիզնեսը հարկային, օրենսդրական և ինտելեկտուալ սեփականության պաշտպանվածության տեսանկյունից։
Իսրայելում զբաղվածների 14%-ը պատկանում է տեխնոլոգիական ոլորտին։ Սակայն փորձագետներն այն կարծիքին են, որ աշխատակիցների մասսայական տեղափոխություններ չեն լինի։
Սակայն բիզնեսի գրանցումն ԱՄՆ-ում կփոխի հարկերի վճարման կարգը և հսկայական վնասներ կպատճառի Իսրայելի բյուջեին։ Բարձրտեխնոլոգիական ոլորտն ապահովում է Իսրայելի ՀՆԱ-ի ⅕ մասը և հարկային եկամուտների՝ 30%-ը։
Իսրայելական ստարտափները հիմնականում գրանցվում են ԱՄՆ-ի Դելավեր նահանգում, որը համարվում է բարենպաստ նահանգ բիզնեսի համար։ Այստեղ գործում են ցածր կորպորատիվ հարկեր և չկան հարկեր վաճառքից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում