Ո՞ր երկրներից և քանի զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան

2 Min Read

Զբոսաշրջությունը համարվում է տնտեսության առանցքային ճյուղերից մեկը։ Ցավոք, արդեն 30 տարի է՝ Հայաստանում խոսում են զբոսաշրջիկներ ներգրավելու մասին, սակայն նրանց համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվում։ 


Ո՞ր երկրի քաղաքացիներն են ամենաշատ անշարժ գույք գնել Թուրքիայիում հուլիսին


Անհասկանալի է՝ ինչու են նորից ասֆալտապատվում քաղաքի՝ որոշակիորեն նորմալ գործող փողոցները, երբ Երևանից դուրս և նույնիսկ հենց Երևանում կան այնպիսի ճանապարհներ, որոնցով երթևեկելը անհամատեղելի է կյանքի հետ։

Մարզային ավտոմոբիլային ճանապարհների վիճակը չափազանց վատ է. չկան նաև համապատասխան վահանակներ, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան կողմնորոշվել, արշավային արահետներ՝ ուղղորդող նշաններով, կանգառի համապատասխան տաղավարներ, աղբամաններ: Դե, բնության գրկում հանգստի սիրահարներն էլ մաքրությունից, մեղմ ասած, դժգոհ ու զարմացած կմնան, եթե ցանկանան մասնավոր հատվածից դուրս պարզապես շրջել ու ծանոթանալ հայաստանյան բնաշխարհի գողտրիկ անկյունների հետ: Կարճ ասած՝ ակնհայտորեն երևում է, որ այս ոլորտում բյուջեի գումարները չեն ծախսվում արդյունավետորեն։

Ինչևէ, զբոսաշրջային խիստ թերի ենթակառուցվածքներով հանդերձ՝ 2023թ-ի հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,002,878 մարդ (նաև աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված)։ Վերջինս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 2 անգամ։

Հայաստան են այցելել հիմնականում ՌԴ-ից, Վրաստանի և Իրանից․

Գծապատկեր 1․ ՌԴ-ից, Վրաստանից և Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը 2023թ-ի հունվար-հունիս ժամանակահատվածում

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների շուրջ 52%-ը կամ 518,028 մարդ ՌԴ-ից են։
ՀՀ ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակում 11,3% մասնաբաժին ունի Վրաստանը, իսկ Իրանից ժամանած զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է 5,9%։

Վրաստանից ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը 2023թ-ի հունվար-հունիսին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 2 անգամ, իսկ Իրանից ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը՝ 1,2 անգամ։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 41%-ը եղել են կանայք, իսկ 59%տղամարդիկ։

Հետաքրքիր է հասկանալ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների տարիքային կազմը․

Գծապատկեր 2․ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի բաշխումը ըստ տարիքային կազմի 2023թ-ի հունվար-հունիս ժամանակահատվածում

2023թ-ի հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 51%36-63 տարեկան են։ Վերջիններիս թվաքանակը 2022թ-ի հունվար-հունիսի համեմատ աճել է մոտ 1,7 անգամ։

25% մասնաբաժին ունեն 26-35 տարիքի զբոսաշրջիկները, որոնց թվաքանակը 2022թ-ի հունվար-հունիսի համեմատ աճել է մոտ 1,6 անգամ։ 9% մասնաբաժին ունեն 18-25 տարեկանները, որոնց թվաքանակը 2023թ-ի հունվար-հունիսին 2022թ-ի համեմատ աճել է մոտ 1,7 անգամ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով