Արցախցի պապիկը հողի բարիքները էշով հասցրել է Ստեփանակերտում ապրող դստերը, տեղեկանում են Ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանի գրառումից:
<<Էսօր առավոտ-առավոտ սենց բարի մարդկանց հանդիպեցի:
-Դեդո էդ ե՞րբ ես արթնացել, որ արդեն քաղաք ես հասել:
-Բա ի՞նչ անեմ բալա ջան, եկել եմ աղջկաս տեսակցության, ի՞նչ անենք տրանսպորտ չկա:
-Թույլ կտա՞ս լուսանկարեմ պապի, ասում են աշխարհը չի հավատում, որ մենք բլոկադայում ենք:
-Ա աշխարհն ի՞նչ գիտի բլոկադան ինչ է, գոնե մի բան փոխվելու՞ է, որ լուսանկարես:
-Է՜ ես իմ է պապ, հիմա ո՞վ է բան հասկանում՝ ոչ մեկս:
-Չեմ ուզում, բայց որ դու ուզում ես նկարի գուցե քո ասած աշխարհը տեսնի ի՞նչ վիճակում ենք ու մի բան փոխի…>>,- գրել է օգտատերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում