Երևանի Փակ շուկայի դիմացի գետնանցումը համալրվել է հատուկ վերելակով, որ նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, հայտնում են քաղաքապետարանից։ Հարթակը կառուցվել է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։
Սարքից անվտանգ և ինքնուրույն օգտվելու բոլոր կանոններին կարելի է ծանոթանալ վերելակի մոտ փակցված ուղեցույցի միջոցով։ Այս տարի նախատեսվում է տեղադրել 20 նմանատիպ սարքավորում, ինչը ևս մեկ քայլով Երևանը կդարձնի էլ ավելի հասանելի, ներառական և հարմարավետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում