2023 թ. առաջին կիսամյակում  ՊԵԿ-ն իրականացրել է գրեթե 16 հազար ստուգումներ և ուսումնասիրություններ. ՏԵՍԱՆՅՈւԹ

1 Min Read

2023թ. հունվար-հունիս ամիսներին հարկային մարմնի կողմից իրականացվել են ավելի քան 15.9 հազար ստուգումներ և ուսումնասիրություններ՝ 16.8 %-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից, հայտնում են ՊԵԿ-ից: Առաջադրվել է շուրջ 19.5 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն՝ 27 %-ով ավելի 2022 թ. համադրելի ցուցանիշից: Վերլուծական և ընթացիկ հսկողական աշխատանքների արդյունքում կատարվել են շուրջ 14.0 մլրդ դրամի հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ: 2023թ. առաջին կիսամյակում վերլուծությունների արդյունքում կազմվել է շուրջ 42 հազար փաստաթուղթ (կամերալ արձանագրություն և ծանուցում): Ճշտված հաշվարկներով առաջադրվել է շուրջ 25.2 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից ավելի 37.9%-ով: Հարկ վճարողների վարքագծի փոփոխության արդյունքում 99.8 մլրդ դրամով ավելացել է իրացման շրջանառությունը: 2023թ-ի հունվար-հունիս ամիսներին հարկ վճարողների կողմից ինքնուրույնաբար ներկայացվել  է շուրջ 2.0 մլրդ դրամ գումարի ճշգրտված հաշվարկ: Հարկային մարմնի կողմից  թեմատիկ ուսումնասիրություններով արձանագրվել է 3.8 մլրդ դրամ գումար:

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ էլեկտրոնային համակարգի կատարելագործմամբ սպասարկման որոշ գործառույթներ կկատարվեն ինքնաշխատ: Մասնավորապես, կներդրվի պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ. կստեղծվի պետական տուրքի վճարման միասնական հաշիվ՝ նախկինում գործող տարբեր հաշվեհամարների փոխարեն: Մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների վերադարձը կիրականացվի ինքնաշխատ և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի:

Նպաստների գծով տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային հարթակի ներդրմամբ ժամամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը կկատարվի ինքնաշխատ։

Կիսվեք այս հոդվածով