PayPal վճարային համակարգը Ալեքս Քրիսին նշանակել է ընկերության նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնում 2023 թվականի սեպտեմբերի 27-ից, հետևում է ընկերության մամուլի հաղորդագրությունից։
«Օգոստոսի 14-ին PayPal Holdings-ը հայտարարեց, որ տնօրենների խորհուրդը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակել է Intuit ընկերության ղեկավար Ալեքս Քրիսին: Այդ օրվանից Քրիսը կընդգրկվի նաև տնօրենների խորհրդի կազմում», – նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերության ղեկավարի պաշտոնում Քրիսը կփոխարինի Դեն Շուլմանին, որն այն ղեկավարել է ութ տարի: Շուլմանը կմնա ընկերության տնօրենների խորհրդում մինչև բաժնետերերի հաջորդ տարեկան ժողովը ՝ 2024 թվականի մայիսին:
PayPal-ը ամենամեծ միջազգային դեբետային էլեկտրոնային վճարային համակարգն է: Այն թույլ է տալիս հաճախորդներին վճարել հաշիվներ և գնումներ, ուղարկել և ընդունել դրամական պատվերներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում