ՌԴ ավտոմեքենա արտահանելը կդժվարանա․ ինչպե՞ս դա կազդի հայկական շուկայի վրա․ մեկնաբանում է փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ավտոմեքենա արտահանելը ՌԴ կդժվարանա, փոխարենը Հայաստանում ավտոմեքենաների էժանացում կարող է լինել: Այս մասին Banksnews.am-ի հետ զրույցում ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը։

Օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանման և վերարտահանման համար։ Եվրամիությունը պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակում Ռուսաստան 1,9 լիտրից ավելի աշխատանքային ծավալ ունեցող շարժիչով նոր և օգտագործված մեքենաների, ինչպես նաև էլեկտրական մեքենաների ու հիբրիդների մատակարարումների արգելք է սահմանել: Այս պատժամիջոցներին է միացել նաև հարևան Վրաստանը։

Թավադյանի կարծիքով՝ սա բացասական ազդեցություն կունենա հայկական շուկայի վրա։

«Ներմուծման ցուցանիշների մեջ հենց 1,5-ից 3 լիտր բենզինային շարժիչով մեքենաներն ամենամեծ կշիռը ունեն։ Հիմնականում այդ տիպի մեքենաներն ենք մենք ներմուծում ու վերարտահանում։ Այս փոփոխությունը որոշակի ճնշում կգործադրի մեր վերարտահանողների վրա, սակայն շուկան ճկուն է, կարող է այդ ազդակներին դիմանալ»,- նշեց Թավադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով