Ինչ են հուշում Եվրոստատի ցուցանիշները Գերմանիայի մասին

2 Min Read

ՀՀ կենսական շահերի կարևորագույն կենտրոններից է Եվրոպան։ Հետևաբար, այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ևս պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում։ Ցավոք, Եվրոպայում իրավիճակը բավականին լարված է, որը զգացվում է առաջին հերթին Եվրամիության առաջատար տնտեսություններում։


Գերմանիան կրկին կանգնած է ռեցեսիայի մեջ ընկնելու վտանգի առջև. CNN


Մասնավորապես, անհանգստացնող են Եվրոստատի կողմից հրապարակված Գերմանիայի տնտեսության մի շարք առանցքային ցուցանիշների մակարդակները․

Գծապատկեր 1․  Գերմանական տնտեսության մի շարք առանցքային ցուցանիշների մակարդակները

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, Գերմանիայի տնտեսությունում անկումը շարունակվում է։

2023թ-ի երկրորդ եռամսյակում տնտեսության անկումը կազմել է 0,1%։ Վերջինս մի փոքր կրճատվել է 2023թ-ի առաջին եռամսյակում արձանագրված մակարդակից, սակայն անկման շարունակությունը ինքնին մտահոգիչ է։

Գերմանիայում գնաճը 2023թ-ի հունիսին կազմել է 6,8%, որը մի փոքր արագացել է նախորդ ամսվա գնաճի մակարդակի  համեմատ։

2023թ-ի հունիսին արձանագրվել է գործազրկության 3,1% մակարդակ, որը զգալի աճել է նախորդ ամսվա մակարդակի համեմատ։

Փորձագետները գերմանական տնտեսության ճգնաժամային իրավիճակի մասով առանձնացնում են հետևյալ հիմնական պատճառները․

Գծապատկեր 2․ Գերմանական տնտեսությունում առկա ճգնաժամի հիմնական պատճառները

Վերը բերված գործոններից երկուսը՝ պաշտպանական ծախսերի աճը և ուկրաինական ճգնաժամը, դեռևս երկար ժամանակ հարվածելու են գերմանական տնտեսությանը։ Արևմուտքը և, մասնավորապես, Գերմանիան, բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ կանխատեսվում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը տասնամյակներ կարող է տևել։

Կորոնավիրուսային ճգնաժամի ժամանակ կիրառված խիստ միջոցների հետևանքները և էլեկտրաէներգիայի գները շատ ավելի արագ կվերացվեն և նոր շունչ կհաղորդեն գերմանական տնտեսությանը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով