ՀՀ բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 2023թ. II եռամսյակում

2 Min Read

ՀՀ բանկային համակարգում սկսված «խառնաշփոթը»` կապված մի շարք ցուցանիշների աճերի հետ, շարունակվում է։ Դրա մասին են վկայում ՀՀ առևտրային բանկերի կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալների մակարդակները․

Գծապատկեր 1․ ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերի ծավալները 2023թ-ի առաջին և երկրորդ, ինչպես նաև 2022թ-ի երկրորդ եռամսյակներում

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի երկրորդ եռամսյակում ՀՀ 17 առևտրային բանկերը միասին պետբյուջե վճարել են 72,635,322 հազ․ դրամի, իսկ առանց ՖԱՍԹ ԲԱՆԿԻ 70,628,321 հազ․ դրամի հարկեր։

Փաստորեն ստացվում է, որ 2023թ-ի առաջին եռամսյակի և 2022թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերի ծավալները 2023թ-ի երկրորդ եռամսյակում աճել են համապատասխանաբար 3,54 և 3,51 անգամ։


IDBank-ի պարտատոմսերը արդեն հնարավոր է ձեռք բերել առցանց․ Բանկը թողարկում է դոլարային պարտատոմսերի 2-րդ տրանշը


ՈՒսումնասիրենք 2023թ-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ՀՀ առևտրային բանկերից յուրաքանչուրի կողմից իրականացված հարկային վճարումների ծավալները․ 

Գծապատկեր 2. ՀՀ բանկերի կողմից 2023թ-ի առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալները

Առկա վիճակագրական տվյալներով  իրականացված հաշվարկները ցույց են տալիս, որ միայն 2023թ-ի երկրորդ եռամսյակում բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալների մոտ 50%-ը բաժին է ընկել ընդամենը երկու բանկի՝ Ամերիաբանկին և  Արդշինբանկին։

Վերջիններս 2023թ-ի երկրորդ եռամսյակում պետբյուջե մուտք են արել համապատասխանաբար 17,885,929 և 17,397,384 հազ․ դրամի հարկեր։

Ամերիաբանկի կողմից վճարված հարկերի ծավալները 2023թ-ի երկրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ աճել են մոտ 9, իսկ Արդշինբանկի պարագայում մոտ  12 անգամ։  

2023թ-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Ամերիաբանկի կողմից վճարված հարկերի ծավալներն աճել են մոտ 6, իսկ Արդշինբանկի դեպքում՝ մոտ 7 անգամ։ 

2023թ-ի երկրորդ եռամսյակում վճարած հարկերի ծավալների անկում  և՛ նախորդ եռամսյակի, և’ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ արձանագրվել է Ակբա բանկի և Հայէկոնոմբանկի պարագայում։

Մասնավորապես, Ակբա բանկի դեպքում ունենք համապատասխանաբար անկումներ 75%-ով և 25%-ով, իսկ Հայէկոնոմբանկի դեպքում՝ համապատասխանաբար՝ 55%-ով և 16%-ով։

✓Շատ կարևոր է պարզել` ինչպիսի գործընթացներ են հարկային վճարումների այս աճերի հիմքում: Այնուամենայնիվ, իր մեծ ազդեցությունն է թողնում նաև մեծածավալ ռուսական կապիտալի մուտքը Հայաստան։


Ինչո՞ւ են հայաստանյան բանկերը հրաժարվում Unistream փոխանցումների համակարգի սպասարկումից․ ԿԲ-ն պարզաբանում է

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով