«Yandex» տեխնոլոգիական ընկերությունը՝ ՌԴ իշխանությունների թիրախում. Reuters

1 Min Read

«Yandex» տեխնոլոգիական ընկերությունը, որը շատ հաճախ անվանում են նաև «ռուսական Google», ունի 20,000-ից ավելի բարձր տեխնոլոգիական աշխատակից, իսկ ընկերության արժեթղթերը շրջանառվում են «Nasdaq» բորսայում: Ռուսական իշխանությունները, վախենալով տեխնոլոգիական ուղեղների նոր արտահոսքից,  դեռևս ակտիվ քայլեր չեն ձեռնարկում ընկերության մասնավորեցման հետ կապված, գրում է Reuters-ը:


Tesla-ն օգոստոսի 14-ից նվազեցրել է Model Y տեսակի մեքենաների գները Չինաստանում. Reuters


«Yandex» ընկերության շուրջ ծավալվող իրադարձություններն առաջին հերթին կապված են ընկերության կորպորատիվ վերակազմավորման հետ։ Դրա արդյունքում Ռուսաստանում տեղակայված ընկերության հիմնական եկամտաբեր հատվածը պետք է բաժանվեր մայր ընկերությունից, որը գրանցված է Նիդերլանդներում։

Նկատենք, որ «Yandex» ընկերությունից ուղեղների արտահոսքը նորություն չէ։ Բազմաթիվ աշխատակիցներ արդեն իսկ տեղափոխվել են Սերբիա ռուս-ուկրաինական կոնֆլիկտի սկզբում։ Ընկերության սեփականաշնորհումը հսկայական վնաս կարող է հասցնել ռուսական բարձր տեխնոլոգիական ոլորտին։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ «Yandex»-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը ռուսական ներխուժումը Ուկրաինա անվանեց  բարբարոսության ակտ, ինչպես նաև հաստատեց, որ ռուս-ուկրաինական հակամարտության ծավալմանը զուգահեռ զբաղվել է ընկերությունից տաղանդավոր անձանց տեղափոխմանն այլ երկրներ։

Արկադի Վոլոժը պնդում է, որ իր կողմից ՌԴ-ից դուրս բերված մասնագետներն ազատության մեջ են և կարող են հսկայական օգուտներ բերել այլ երկրներում աշխատելով։

Ինչևէ, ըստ որոշ աղբյուրների՝ Ռուսաստանի իշխանությունները փորձում են ազգայնացնել ռուսական ինտերնետային որոնողական համակարգը՝ Yandex-ը, որպեսզի վերահսկի տեղեկատվական հոսքը նախագահական ընտրություններին ընդառաջ։

 

 

Կիսվեք այս հոդվածով