Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարի պատժառով առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն․ տեղեկացնում են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։
Պատկան մարմինները աշխատում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի: «Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»,- ասված է հաղորդագրությունում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում