«Բարբին» հավակնում է դառնալ տարվա ամենաեկամտաբեր ֆիլմը.CNN

1 Min Read

«Barbie» ֆիլմը  պրեմիերայից ի վեր բազմաթիվ ռեկորդներ է սահմանել, գրում է CNN-ը:

Գրող-ռեժիսոր Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմը, ըստ երևույթին, կզբաղեցնի առաջին հորիզոնականը՝ 2023 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող տեղական ֆիլմերի շարքում:

«Բարբի»-ն իր պրեմիերայի շաբաթավերջին հավաքել է ապշեցուցիչ՝ 155 միլիոն դոլար, իսկ անցած շաբաթ հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար համաշխարհային կինովարձույքում. հաջողություն, որին հասել են պատմության մեջ մոտ 50 ֆիլմեր, Comscore-ն ասել է CNN-ին։

Խորհրդանշական տիկնիկի մասին կատակերգությունը հասել է 525 միլիոն դոլարի երկրի ներսում և գրեթե 1,2 միլիարդ դոլար՝ ամբողջ աշխարհում:

«Բարբի»-ն իր երրորդ շաբաթվա կեսին հատել է 500 միլիոն դոլարի սահմանագիծը, մինչդեռ «Սուպեր Մարիո եղբայրները կինոյում» ֆիլմին անհրաժեշտ էր ավելի քան հինգ շաբաթ՝ այդ արդյունքին հասնելու համար:

Միայն ուրբաթ օրը «Բարբին» վաստակել է 10 միլիոն դոլար, իսկ  օգոստոսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում օրական միջինը 11,3 միլիոն դոլարից ավելի եկամուտ է գրանցել:

Հոդվածում անդրադարձ է կատարվումն նաև «Barbie»-ի մարքեթինգային արշավին , որի արդյունքը բեկումնայինէ եղել:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով