Ճանապարհների սպասարկման որակը վատ վիճակում է։ Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հանրապետությունում եզրային գծանշումներ կան, որ 7-8 սմ ավազի տակ են, երթևեկելի հատվածը նորմալ գծանշված չէ։ Ճանապարհային նշաններ էլ կան, որ 1990-ականներից այս կողմ չեն փոխվել։ Օրինակ` Խոր Վիրապի ցուցանակն առնվազն իմ տարիքին է։ Կամ ճանապարհին առաջացած փոսերը, ճաքերը, որոնք սպասարկող ընկերությունը պարտավոր է վերացնել։ Դիլիջան–Իջևան ճանապարհի ամեն կիլոմետրին փոս է, ո՞վ է զբաղվելու դրանով, ինչի՞ պիտի երկրի վարչապետը սրան անդրադառնա, նշանակում է՝ ինչ որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում ընդհանրապես»,-նշեց վարչապետը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փորձեց արդարանալ՝ հիշեցնելով, թե նախորդ իշխանությունների օրոք ինչպես է եղել.«Այն ժամանակ եզրային հատվածները չէին էլ գծանշվում»։
Փաշինյանն արձագանքեց․
«Ծառայողական քննություն անցկացրեք, մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարել, իմ սեղանին դրեք թերացողների անունները։ Այդ փոսերի, ավազի, քարերի պատճառով մարդիկ վթարի են ենթարկվում։ Ինքս 2016թ.–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում վթարի ենթարկվեցի ավազի պատճառով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում