Հունիսի 27-ին ԱՄՆ ֆոնդային շուկայի համար առանցքային S&P 500 ինդեքսը տարեսկզբի համեմատ ընկել է 18%-ով։ ԱՄՆ ֆոնդային շուկայի համար սա պատմականորեն վատագույն արդյունքներից է, թեև վերջին նստաշրջաններում գրանցված մի փոքր աճը որոշակիորեն բարելավել է ընդհանուր պատկերը: Առանց դրա, ինդեքսի դինամիկան կդառնար վատագույնը 1932 թվականից, այսինքն՝ Մեծ դեպրեսիայից ի վեր։
Ավելի քան 50 տնտեսագետների շրջանում Wall Street Journal-ի անցկացրած հարցման համաձայն 44% հավանականությամբ ԱՄՆ տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ: Ինչպես նշում է պարբերականը, ռեցեսիայի նկատմամբ վստահության նման մակարդակ սովորաբար լինում է այն ժամանակ, երբ իսկապես առկա է տնտեսական անկում: Դեռ ապրիլին այս հավանականությունը գնահատվում էր 28%։
2022թ-ի առաջին վեց ամիսների ընթացքում ռեցեսիայի ռիսկերը, դրամավարկային քաղաքականության կտրուկ խստացումը և ռեկորդային գնաճը հանդիսացել են ԱՄՆ շուկայի անկման երեք բաղադրիչները։
Ընդ որում փորձագետների կարծիքով, սա դեռ բաժնետոմսերի «շուկայի հատակը» չէ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում