2023թ․ առաջին կիսամյակի ընթացքում լրացուցիչ հաշվարկվել են 631 մլն դրամի մաքսային վճարներ. ՊԵԿ

1 Min Read

2023 թվականի առաջին կիսամյակում, հետբացթողումային հսկողության ուղղությամբ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, հայտնում են ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, իրականացվել է ապրանքների բացթողումից հետո փաստաթղթերի և այլ տեղեկությունների ստուգում։  Ռիսկերի պրոֆիլների կիրառման արդյունքում առցանց ընտրվել և ուսումնասիրվել են ապրանքների հայտարարագրեր։

2023թ․ առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 59 մաքսային ստուգում, որից 45-ը՝ կամերալ ստուգում և 14-ը՝ արտագնա ստուգում:  Ստուգումների արդյունքում լրացուցիչ հաշվարկվել են 631․0 մլն դրամի մաքսային վճարներ: Հաշվարկված գումարներից գանձվել է 1․7 մլն դրամ։

ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակում ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո թիրախային ստուգումների համակարգի  թեստային տարբերակը, որն ապահովում է հսկողական աշխատանքների հետագծելիությունը և ստուգման ծրագրի ինքնաշխատ կազմման հնարավորությունը։

ԵԱՏՄ անդամ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների եռամսյա կտրվածքով աշխատանքի արդյունավետության գնահատման սանդղակում բարելավվել են ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության դիրքերը՝ 2021թ․ 89․50-ից հասնելով 2023 թ. 93․75-ի։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով