Չինական խոշորագույն Alibaba ինտերնետ ընկերության զուտ շահույթը, որը բաժին է ընկնում սովորական բաժնետոմսերի սեփականատերերին, 2023-2024 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով (ավարտվել է հունիսի 30-ին) տարեկան կտրվածքով աճել է 51 տոկոսով եւ կազմել 4,735 մլրդ դոլար, ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Մեկ բաժնետոմսի նոսրացված շահույթը կազմել է 0,23 դոլար՝ նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի 0,14 դոլարից հետո: Ճշգրտված EBITDA-ն (շահույթի վերլուծական ցուցիչ-խմբ.) աճել է 27% – ով և հասել 7,178 միլիարդ դոլարի: Alibaba-ի եկամուտներն աճել են 14%- ով ՝ հասնելով 32,292 մլրդ դոլարի։
Alibaba Group-ը Չինաստանի խոշորագույն ինտերնետ-ընկերությունն է, աշխատում է էլեկտրոնային առևտրի ոլորտում: Հիմնադրվել է Ջեք Մայի կողմից 1999 թվականին։ Խմբին են պատկանում մի քանի դուստր ընկերություններ և ինտերնետ-հարթակներ ՝ Alibaba Pictures, Alibaba.com, AliExpress.com, Taobao.com, Tmall.com.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում