Չոր ու տոթ եղանակի հետևանքով Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն, հայտնում են Արցախի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրինությունից։
Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով:
Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում