Արցախում դրամաշորթության դեպքեր են արձանագրվել

1 Min Read

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը զգուշացրել է:

«ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին և, թե իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում  հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաև Արցախի բնակիչների լուսանկարները:

Սա ևս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն: Ուստի, նմանատիպ և այլ վտանգներից զերծ մնալու համար վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն:

հորդորվում է չպահպանել սոցիալական կայքերում, կամ սարքերում չպահպանել անձնական տվյալնեը։

 

Կիսվեք այս հոդվածով