Ռուսաստանի բանկը արտահանող ընկերություններին թույլատրել է ընդհանրապես չվաճառել այն արտարժույթը, որը նրանք չեն հասցրել փոխանակել մինչև հունիսի 10-ը։ Կարգավորողի պարզաբանումները հրապարակված են նրա պաշտոնական կայքում։
Արտարժութային եկամուտների առնվազն 80%-ի պարտադիր վաճառքի պահանջը մտցվել էր փետրվարի 28-ին։ Երկուսուկես ամիս անց՝ մայիսին, նորմատիվը նվազեցվեց մինչև 50 %։ Ավելի ուշ՝ հունիսի 10-ին, այդ պահանջը չեղարկվեց։
Իրացման ժամկետները նույնպես մեղմացվեցին՝ երեք օրից երկու ամիս։ Ըստ այդմ, որոշ ընկերություններ զգալի քանակությամբ արտարժույթ են կուտակել, որը պարզապես չեն հասցրել վաճառել։ Այժմ հնարավոր է այն ընդհանրապես չվաճառել։
Ճիշտ պահին վերահսկողության միջոցն օգնեց կայունացնել իրավիճակն արտարժույթի շուկայում, սակայն այժմ, երբ ռուբլին դոլարի և եվրոյի նկատմամբ արժևորվել է, դրա կարիքը չկա, հաղորդում է «Россия 24» հեռուստաալիքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում