Հայաստանի ֆոնդային բորսայում Օգոստոսի 8-ին տեղի են ունեցել ավելի քան 31,6 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։ Այս մասին Banksnews.am-ին տեղեկացնում է Հայաստանի ֆոնդային բորսան։
Մասնավորապես, օգոստոսի 8-ին AMGN60294284 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ մոտ 30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 102 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.7515%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.25% է:
Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։
Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում