Tesla-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Զաքարի Կիրխորնը հրաժարական է տվել՝ զարմացնելով վերլուծաբաններին, ովքեր ընկերության 13-ամյա վետերանին տեսնում էին որպես գործադիր տնօրեն` Իլոն Մասկի հնարավոր իրավահաջորդ:
Էլեկտրական մեքենաների աշխարհի խոշորագույն արտադրողը չի նշել հեռանալու պատճառները: Պաշտոնը ստանձնել է Կիրխորնից ուրբաթ օրը և կպահպանի նաև հաշվապահական հաշվառման ղեկավարի պաշտոնը: Կիրխորնը նախատեսում է Tesla-ում մնալ մինչև տարեվերջ՝ ապահովելու «սահուն անցում»։
Tesla-ի գործադիրի իրավահաջորդության պլանավորումը անհանգստության առիթ են դարձել ներդրողների համար, հատկապես այն բանից հետո, երբ Մասկը 2022 թվականին գնեց Twitter-ը, որն այժմ հայտնի է որպես X: Բացի Tesla-ում և X-ում իր պարտականություններից, Մասկը նաև արբանյակային SpaceX ընկերության գործադիր տնօրենն է: Նրան է ծատկանում նաև չիպերի «Neuralink» ստարտափը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում