Ռուսաստանի արտաքին պարտքի առաջին դեֆոլտը վերջին հարյուր տարվա ընթացքում․ Bloomberg

1 Min Read

Հունիսի 27-ի գիշերը, ավելի քան 100 տարվա մեջ առաջին անգամ, Ռուսաստանը դեֆոլտ է գրանցել սուվերեն արտարժույթով պարտքի դիմաց, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ կիրակի օրը լրացել է 100 մլն դոլարի եվրապարտատոմսերի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետը, ինչը համարվում է դեֆոլտի դեպք։ Այն կարող է դառնալ պատմության մեջ ամենամեծերից մեկը, արձանագրում են փորձագետները։

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն նախորդ շաբաթվա սկզբին հրաժարվել է  Ռուսաստանի պետական պարտքի արտարժույթով վճարումների դադարեցումը դիտարկել որպես դեֆոլտ՝ ասելով, որ Մոսկվան «ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ բոլոր ներդրողներին միջոցներն ամբողջությամբ վճարելու համար»:

«Բոլոր հիմքերը կան կարծելու, որ Ռուսաստանի Դաշնության համար պետական արտաքին պարտքը սպասարկելու համար արհեստական խոչընդոտների ստեղծումն անհրաժեշտ է՝ «դեֆոլտ» պիտակը կախելու համար։ Դուք կարող եք ցանկացած բան հայտարարել և փորձել պիտակ կախել: Բայց բոլորը, ովքեր հասկանում են, հասկանում են, որ սա դեֆոլտ չէ», – ասել է նախարարը։

Սովորաբար, միջազգային վարկանիշային ընկերությունները պետք  պաշտոնապես հայտարարեն դեֆոլտի առաջացման մասին, սակայն ԵՄ պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ նրանք հետ են կանչել ռուսական վարկանիշները, հիշեցնում է գործակալությունը։ Մարտի սկզբին Moody’s-ը, Fitch-ը և S&P-ը հայտարարեցին Ռուսաստանում առևտրային գործունեությունը դադարեցնելու մասին։

Այժմ համաշխարհային շուկաները բախվել են «եզակի իրավիճակի», երբ վարկառուն պատրաստ է և ունի ռեսուրսներ վճարելու վարկատուներին, բայց չի կարողանում դա անել պատժամիջոցների պատճառով, նշում է գործակալությունը:

Կիսվեք այս հոդվածով