Զբոսաշրջային ընկերություններն այսուհետ պարտավորվելու են պայմանագիր կնքել սպառողի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Զբոսաշրջության ոլորտում սպասվում են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն թափանցիկության բարձրացմանը, պայմանների բարելավմանը։

«Զբոսաշրջային ոլորտում ծավալվող գործունեությունը ծանուցման ենթակա դարձնելը շատ կարևոր նախաձեռնություն է։ Դա կնպաստի ոլորտի գործարար, մրցակցային միջավայրի բարելավմանը։ Գործունեություն ծավալողները կհաշվառվեն, իրենց առջև կդրվեն պահանջներ, որոնց համապատասխան պարտավոր են գործել։ Դրանից բացի, այդ բոլոր թվարկված սուբյեկտները կբերվեն հարկային դաշտ։ Այսօր մենք ունենք անբարեխիղճ աշխատողներ, որոնք գրանցված չեն որպես բիզնես, տնից աշխատելով, ցածրորակ ծառայություններ մատուցելով՝ գործում են։ Այս գործընթացով պետությունը ցանկացողներին հրավիրվում է հավասար պայմաններով բարեխղճորեն գործել զբոսաշրության ոլորտում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվեք այս հոդվածով