Ղազախստանը ծովային կարճ ուղի է «բացում»՝ Պարսից ծոցի երկրներ ապրանքներ արտահանելու համար

1 Min Read

Ամենակարճ ճանապարհով Պարսից ծոցի, Մերձավոր Արեւելքի, Հնդկաստանի եւ Պակիստանի շուկաներ, ինչպես նաեւ Արեւելյան Աֆրիկայի ափեր կարող է ղազախական բեռներ ուղարկել Abu Dhabi Ports-ի հետ համատեղ ձեռնարկությունը, հաղորդում է Ղազախստանի առեւտրի նախարարության մամուլի ծառայությունը: Ընկերությունը հանդես է գալիս Ad Ports Group-ի մաս Simatech Shipping & Forwarding-ի անունից։

Համատեղ ձեռնարկության շրջանակներում համագործակցության հեռանկարները քննարկել են Ղազախստանի առևտրի նախարար Սերիկ Ժումանգարինը և Simatech Shipping & Forwarding-ի (ADP խմբի անդամ) ղեկավար Դավուդ Թաֆթին:

Նախարարությունում նշել են, որ նախագծի բազային նավահանգիստները կդառնան Կուրիկը Ղազախստանում ու Խալիֆան ԱՄԷ-ում:

Հենց դրանց միջոցով էլ Ղազախստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Պարսից ծոցի երկրներ կընթանա իրանական Ամիրաբադ և Բանդար Աբբաս նավահանգիստներով։

«Նոր երթուղին աննախադեպ հնարավորություններ է բացում ղազախստանցի արտահանողների համար.երեք օր Իրանի տարածքով ՝ իրանական Ամիրաբադ, Բենդեր-Աբբաս, Բենդեր-Խոմեյնի, Չաբահար, ԱՄԷ Խալիֆա, Ֆուջեյրա նավահանգիստներ հասանելիությամբ, այնուհետև Հնդկաստանի, Պակիստանի, Հեռավոր Արևելքի, Աֆրիկայի արևելյան ափի բոլոր նավահանգիստներ։ Ընդ որում, չի բացառվում եվրոպական երկրներ այլ ապրանքների առաքման հնարավորությունը», — նշել են առեւտրի նախարարությունում։

Դավուդ Թաֆթին հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախագծի իրականացման համար ընկերությունն արդեն գնել է 4 նավ ՝ յուրաքանչյուրը 7500 տոննա բեռնատարողությամբ: Նավերը կարող են տեղափոխել սորուն, կոնտեյներային, ինչպես նաև ընդհանուր բեռներ: Առաջիկա 2 տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է մատակարարել 10 նման նավ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով