Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները մայիսին կրճատվել են 11,6 մլրդ դոլարով ՝ մինչեւ 584,2 մլրդ, ինչի արդյունքում երկիրը Հնդկաստանին զիջել է չորրորդ տեղը խոշորագույն միջազգային ակտիվներով տնտեսությունների շարքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վերլուծելով Ազգային կենտրոնական բանկերի տվյալները։
Չինաստանը պահպանել է բազմամյա առաջատարի դիրքը միջազգային պահուստների ցուցանիշով. ընթացիկ տարվա մայիսի վերջին նրա ակտիվները կազմել են 3,371 տրիլիոն դոլար: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ճապոնիան ՝ 1,254 տրիլիոն դոլար պահուստով։ Առաջատար եռյակը եզրափակում է Շվեյցարիան ՝ 886 մլրդ դոլար ակտիվներով։
Լավագույն տասնյակում են նաև Սաուդյան Արաբիան (442,2 միլիարդ դոլար), Հոնկոնգը (421 միլիարդ դոլար), Հարավային Կորեան (420,98 միլիարդ դոլար) և Բրազիլիան (343,5 միլիարդ դոլար): Խոշորագույն միջազգային պահուստների կրողների տասնյակը մայիսին եզրափակում է Սինգապուրը (325,7 մլրդ դոլար), որը Գերմանիային մղել է 11-րդ հորիզոնական:
ԱՄՆ-ը շարունակում է զբաղեցնել 12-րդ տեղը, որին հաջորդում են Իտալիան, Ֆրանսիան և Թաիլանդը: Ուժեղացրել է իր դիրքերը Մեքսիկան՝ բարձրանալով 16-րդ հորիզոնական և Մեծ Բրիտանիային «հրելով» 17-րդ հորիզոնական։ Իսրայելը, Լեհաստանը և Ինդոնեզիան եզրափակում են առաջատարների քսանյակը։
«Մեծ քսանյակի» երկրներից միջազգային պահուստների վարկանիշային թոփ-50-ում են նաև Կանադան (22-րդ տեղ), Թուրքիան (26-րդ տեղ), ՀԱՀ-ը (32-րդ տեղ), Ավստրալիան (34-րդ տեղ) և Արգենտինան (49-րդ տեղ):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում