Սբերբանկը զգուշացրել է, թե ինչ լուսանկարներ չպետք է պահել հեռախոսում

1 Min Read

Սբերբանկը զգուշացրել է՝ երբեք չպետք է անձնական փաստաթղթերի, մասնավորապես՝ անձնագրերի լուսանկարները պահել  հեռախոսում,  Դրանք հեշտությամբ կարող են օգտագործվել խաբեբաների կողմից: Այս մասին տեղեկացնում է Banki.ru կայքը։

Խարդախությամբ զբաղվողներին անհրաժեշտ է միայն մարդու անձնագրի լուսանկար՝ առանց ձեր իմացության միկրոֆինանսական կազմակերպություններում վարկեր ստանալու համար:

«Եթե չիմանաք ստացված վարկերի մասին, հետո կտեղեկանաք ավելի ուշ»,- զգուշացնում են բանկից։

Խուսափելու համար Sber-ի փորձագետները խորհուրդ են տալիս հետևել անվտանգության պարզ կանոններին.

1․Ստուգեք կայքի իսկությունը և անվտանգությունը, որտեղ դուք վերբեռնում եք անձնական փաստաթղթեր: Արձանագրությունը պետք է սկսվի  «https://; » կոդով :

2․Մի պահեք փաստաթղթեր գադջետներում, սոցիալական ցանցերում կամ էլ. հասցեներում։

3․ Պարբերաբար ստուգեք ձեր վարկային պատմությունը կամ բաժանորդագրվեք «Ծանուցումներին»:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով