Այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ չնչին գնանկում է նկատվել՝ 0,1 %: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Սննդամթերքի գներ
Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքներն էժանացել են 3.9%-ով։
Հնդկացորենի գինը նվազել է 26.2%-ով, ոսպինը՝ 22.0%-ով, ոլոռինը՝ 15.2%-ով, բրնձինը՝ 7.8%-ով, բլղուրինը՝ 5.6%-ով, ձավարինը՝ 4.5%-ով, հաճարինը՝ 4.3%-ով, լոբունը՝ 2.1%-ով։
Ալյուրն էժանացել է 17.2%, մակարոնեղենը՝ 10.1%, հացը՝ 6.7%։
Մարգարինի, «Իշխան» ձկնատեսակի և կարագի գները նվազել են 14.3%, 4.4% և 3.1%-ով։
Բուսական յուղի գինը նվազել է 40.5%-ով, գառան մսի գինը՝ 2.4%, թռչնամսինը՝ 0.9%, խոզի մսի գինը նվազել է 12.7%-ով։ ։
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 2 % գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 6.3% գնանկում:
Դրան զուգընթաց, 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ ձվի գինն աճել է 19.0%-ով, պանրի, թարմ կաթի և տավարի մսի գները աճել են 1.9%, 3.9%, և 4.5%-ով։
Գրանցվել է ծխախոտային արտադրատեսակների 10.7 % գնաճ։
Ոչ պարենային ապրանքների գներ
Ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.1 % գնանկում։
2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 14.8% և 30.6%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի 2.9% գնաճ և դիզելային վառելիքի՝ 18.9% գնանկում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում