«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ին («Ռոստելեկոմ») կառավարությունը 613.1 մլն դրամի աջակցություն կտրամադրի։ Այս մասին որոշումը հաստատվեց Կառավարության այսօրվա նիստում։
Ըստ որոշման նախագծի՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում ընկերությանն այս աջակցությունը տրամադրվում է տվյալների մշակման կենտրոնի շահագործման համար փոխլրացնող երկու ենթակայանների եւ համապատասխան մալուխային գծերի կառուցման եւ ճանապարհային հասանելիություն ապահովելու համար»։
Ընկերության՝ այս ծրագրի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 11.1 մլրդ դրամ։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների ծավալը կկազմի 6.5 մլրդ դրամ։ 613.1 մլն դրամ աջակցությունը կառուցվող ենթակառուցվածքի նախնական արժեքն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում