ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է ընդհանրապես արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը։ ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«2019 թ. կարգավորումով, որն ուժի մեջ մտավ 2022 թ. հուվարի 1–ին, մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքն արգելվել է։ Վերահսկողությունը հանձնված էր համայնքներին, սակայն ամբողջական արդյունք այն չտվեց։ Այդ պատճառով որոշել ենք պոլիէթիլենային բոլոր տեսակի տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն արգելել»,– նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նախարարն ակնկալում է, որ այս դեպքում վերահսկողությունը կիրականացնեն տեսչությունները, և արդյունքն ավելի լավը կլինի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մինչ այդ նշել էր, թե խանութներում իրեն ապրանքը տվել են այն նույն տոպրակներով, որոնք կային դեռ 5 տարի առաջ, այսինքն` տոպրակների հաստությունը չի ավելացվել։