Unistream վճարային համակարգի բջջային հավելվածն այլևս հասանելի չէ Google Play-ում ներբեռնման համար։ Այս մասին հայտնում է banki.ru կայքը։
Google play-ից հանվել են նաև Loko-Bank-ի, Solidarity Bank-ի և Sant Petersburg Social Commercial Bank-ի (PSKB) հավելվածները։
Երեքշաբթի օրը Google Play-ից ջնջվել էր Tinkoff Bank-ի բջջային հավելվածը։ Դրանից հետո Tinkoff Bank-ից հայտնեցին, որ արդեն ներբեռնված հավելվածները կշարունակեն աշխատել սովորականի պես։
Անցյալ շաբաթ՝ հուլիսի 20-ին, ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Tinkoff Bank-ի, ինչպես նաև Solidarity-ի, Unistream-ի, PSKB-ի և Loko-Bank-ի դեմ։ Կազմակերպություններն ընդգրկվել են SDN ցուցակում: Դրանում ընդգրկված մարդկանց և կազմակերպությունների հետ Միացյալ Նահանգների քաղաքացիներին և իրավաբանական անձանց արգելվում է բիզնեսով զբաղվել։
Դրանից հետո «բարեկամական» երկրների որոշ բանկեր սկսեցին արգելել Յունիստրիմով դրամական փոխանցումները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում