Արցախում 2 օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը․ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

1 Min Read

Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու ալրաղացներում շուրջօրյա աշխատանք է տարվում ալյուրի և հացի պահանջարկն ապահովելու ուղղությամբ, իսկ Մարտակերտի ալրաղացը մեծ դժվարություններով կգործարկվի հավանաբար այսօր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։

Ստեփանակերտի հացի արտադրամասերում հերթերը կառավարելու և ձեռք բերվող հացի քանակը վերահսկելու համար պետնախարարի հանձնարարությամբ տեղում ներկա են գտնվելու ԱՀ պետական եկամուտների կոմիտեի ու պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները: Իրականացվող արտակարգ միջոցառումների արդյունքում երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավիճակին և հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները,- նշված է հաղորդագրության մեջ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով