Միջին ամսական աշխատավարձն աճել է 13․8 %-ով․ որքա՞ն է այն կազմել հունիսին

1 Min Read

Այս տարվա հունիս ամսվա միջին աշխատավարձը կազմել է  267 հազար 691 դր, որը  13.8%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի աշխատավարձից։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 

Պետական հատվածի  աշխատավարձը կազմում է  203 հազար 864 դր, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 10.8%-ով

Մասնավոր հատվածում հունիս ամսվա աշխատավարձը կազմում է  293 հազար 304 դր, որը 14.0%-ով գերազանցում է նախորդ տարվա հունիս ամսվա տվյալները ։ 

Անժելա Պողոսյան
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով