Երևանի պատմական թաղամասերից մեկում՝ Նորագյուղում, համայնքը կառուցապատման խոշոր նախագիծ է դիտարկում: Այս մասին BanksNews.am–ը տեղեկանում է Քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցությունից:
Նախագծի նպատակն է բեռնաթափել կենտրոնն ու ստեղծել երկնաքերերով ու արդի քաղաքաշինական լուծումներով նոր թաղամաս: Այն ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: Մինչ ներդրումային ծրագրի մեկնարկը, փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է լուծել Նորագյուղում ապրող բնակիչների սեփականության իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում։