Նորագյուղը կդառնա երկնաքերներով ու արդի քաղաքաշինական լուծումներով նոր թաղամաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի պատմական թաղամասերից մեկում՝ Նորագյուղում, համայնքը կառուցապատման խոշոր նախագիծ է դիտարկում: Այս մասին BanksNews.amը տեղեկանում է Քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցությունից:

Նախագծի նպատակն է բեռնաթափել կենտրոնն ու ստեղծել երկնաքերերով ու արդի քաղաքաշինական լուծումներով նոր թաղամաս: Այն ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:  Մինչ ներդրումային ծրագրի մեկնարկը, փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է լուծել Նորագյուղում ապրող բնակիչների սեփականության իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով