Աշխատող ծնողները երեխաներին կարող են ավելի երկար թողնել մանկապարտեզում․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց պատշաճ տեղեկացնել ծնողներին երկարօրյա նախակրթարանի հնարավորության մասին։

Աշխատող ծնողները կարող են երեխաներին ավելի երկար թողնել մանկապարտեզներում, այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում տեղեկացրեց  հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։
Նա նշեց, որ 2022–23 ուսումնական տարում թվով 78 մանկապարտեզներում արդեն գործել են վճարովի երկարօրյա խմբեր, որոնցից օգտվել է 643 սան։
Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ հնարավորություն կա ավելի շատ երեխաների ներգրավել, բայց պահանջարկ դեռ չկա։
Մանրամասները՝ տեսանյութում
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով