Ամառային հանգիստը պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով մեծ թվով մարդիկ որոնում են բնակարաններ վարձակալության համար։ Բնակարանների վարձակալության գործարքների թվաքանակը ամռանը կարող է նաև նվազել` մարզերից Երևան ժամանած ուսանողների տունդարձով պայմանավորված։
Մյուս կողմից Հայաստան են ժամանում բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք կարիք ունեն վարձով բնակարանների ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Իրապես հետաքրքիր է հասկանալ անշարժ գույքի վարձակալության գործարքների հետ կապված ամենավերջին վիճակագրությունը։
Եվ այսպես, 2023թ-ի մայիսին ՀՀ անշարժ գույքի շուկայում արձանագրված վարձակալության գործարքները։ Վերջինիս ծավալը 2023թ-ի մայիսին կազմել է 1,013 միավոր։
Վարձակալության գործարքների ծավալը 2023թ-ի մայիսին 2022թ-ի մայիսի համեմատ աճել է 12%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1%-ով։ Ուսումնասիրենք վարձակալության գործարքների ակտիվությունը ՀՀ մարզերում և Երևանում․
Ինչպես կարելի է նկատել գծապատկեր 1-ում, 2023թ-ի մայիսին Երևանում արձանագրվել են 598 միավորի վարձակալության գործարքներ։ Այն պարագայում, երբ մարզերում արձանագրված վարձակալության գործարքների թիվը կազմել է 415 միավոր։
Գործարքների թիվը 2023թ-ի մայիսին 2022թ-ի մայիսի համեմատ Երևանում աճել է 11,2%-ով, իսկ մարզերում՝ 12,8%-ով։ Իրավիճակը փոխվում է, երբ համեմատում ենք 2023թ-ի մայիսի արդյունքերը նախորդ ամսվա արդյունքների հետ։ Այս դեպքում ստացվում է, որ Երևանում վարձակալության գործարքների թվաքանակն աճել է 11%-ով, իսկ մարզերում` նվազել 11%-ով։
Մարզերում 2023թ-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ վարձակալության գործարքների թվաքանակի ամենամեծ աճն արձանագրվել է Լոռու մարզում՝ 23%, իսկ ամենամեծ անկումը դիտվել է Գեղարքունիքի մարզում՝ 61%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում