Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, շրջայց կատարելով խոշոր արդյունաբերական նահանգում, կոչ է արել ավելի մեծ թափ հաղորդել նորարարություններին և տեխնոլոգիական ինքնուրույնություն ցուցաբերել, քանի որ ԱՄՆ-ն խստացնում է առաջավոր տեխնոլոգիաներին չինացիների հասանելիության սահմանափակումները, հայտնում է Reuters-ը:
Չինաստանը ձգտում է տեխնոլոգիական անկախության
Չինաստանը պետք է արագացնի հիմնական տեխնոլոգիաների և հիմնական արտադրանքի արդիականացումը։ Սի Ցզինպինը նշել է, որ ՏՏ արագ զարգացման և բեկումնային տեխնոլոգիաների ի հայտ գալու պայմաններում պետք է ամեն կերպ նպաստել ինքնաբավության բարձր մակարդակի ապահովմանը։
Սի Ցզինպինի տեխնոլոգիական նորարարությունների ամրապնդման կոչը հնչել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ կիսահաղորդիչների շուրջ լարվածության աճի ֆոնին, որը դեռևս սկսվել է ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի կողմից և «հաջողությամբ» խորացվել է գործող նախագահ Ջո Բայդենի ղեկավարությամբ:
2022-ին արտահանման վերահսկման լայնածավալ միջոցառումներից հետո Վաշինգտոնն այսօր մտածում է արհեստական բանականության միկրոչիպերի վաճառքի նոր սահմանափակումների մասին: ԱՄՆ-ն նաև քննարկում է իր ներդրումների հոսքը և նոու-հաուն սահմանափակելու հնարավորությունը չինական ընկերություններում, որոնք աշխատում են առաջադեմ կիսահաղորդիչների, արհեստական ինտելեկտի և քվանտային հաշվարկների վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում