Հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները հարկվելու են նոր կարգով։ Այս տեսակի բիզնեսի դեպքում հարկը հաշվարկվելու է վճարվող աշխատավարձի 20%-ի չափով, լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Դա նշանակում է, միկրոձեռնարկատիրության դեպքում ոչ թե հաստատուն 5 հազար դրամի չափով է եկամտային հարկ վճարվելու մեկ աշխատողի համար, այլ գործատուն պետք է վճարի 20% եկամտահարկ։
Մանրամասները՝ տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում